Նիկոլայ Գոգոլը վախենում էր ողջ-ողջ թաղվելուց, իսկ ինչո՞ւ էր Վիկտոր Հյուգոն մերկ գրում. աշխարհահռչակ գրողների տարօրինակությունները


13:03 , 12 հոկտեմբեր, 2018

Հայտնի է, որ Նիկոլայ Գոգոլը վախենում էր, որ իրեն ողջ-ողջ կթաղեն: Եվ ագամ իր մահվանից յոթ տարի առաջ հաղորդարություն էր գրել, որ իրեն չթաղեն, քանի դեռ մարմինը չի սկսել փտել: Նա նաև իր հետ միշտ քաղցրավենիք էր պահում և անընդմեջ ուտում էր թե՛ աշխատանքի, թե՛ ընկերական հավաքների ժամանակ:

Օնորե դե Բալզակը համարում էր, որ աշխատելու լավագույն ժամանակահատվածը գիշերն է: Նա մոմեր էր վառում և աշխատում: Բայց ասում են, որ նա կարող էր աշխատել օրը 18 ժամ: Ստացվում է, որ նա միայն գիշերը չէ, որ աշխատում էր: Նա բոլոր պատուհանները փակում էր վարագույրներով, որպեսզի անգամ առավոտյան գիշերվա տպավորություն ստեղծվի:

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը պաշտում էր լիմոնադը։ Նա լիմոնադ էր խմում ամենակարևոր իրադարձություններից առաջ և անգամ ամենազբաղված պահերին:

Գի դը Մոպասանն ընթրում էր Էյֆելյան աշտարակի ռեստորանում, որովհետև այդ ռեստորանը Փարիզում միակ վայրն է, որտեղից Էյֆելյան աշտարակը չի երևում: Նա աշտարակը համարում էր Փարիզի տեսքը փչացնող կառույց:

Փտած խնձորները Ֆրիդրիխ Շիլլերի ոգեշնչման աղբյուրն էին: Նա առանց դրանց չէր կարողանում գրել: Ավելին՝ նրա սենյակի վարագույրներն անպայման կարմիր գույնի էին, իսկ գրելիս ոտքերը դնում էր սառցաջրի մեջ:

Վիկտոր Հյուգոն շատ հաճախ էր իր աշխատանքը կիսատ թողնում և այլևս այդ ստեղծագործությանը չէր վերադառնում: Դրա համար նա «Փարիզի աստվածամոր տաճարը» գրելիս ճաղատացել է, որպեսզի դիմանա տանից դուրս գալու գայթակղությանը: Եղել են դեպքեր, երբ նույն պատճառով նա աշխատել է մերկ և ծառաներին խնդրել ամբողջ հագուստը տանել:

Էռնեստ Հեմինգուեյն աշխատում էր միայն առավոտյան, իսկ կեսօրին հաշվում էր իր գրած բառերը: