Ինչո՞վ է զբաղվում Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպանը հիմա. այս և նմանատիպ այլ փաստեր, որոնք կհետաքրքրեն բոլորին


13:05 , 12 հոկտեմբեր, 2018

Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես է այրվում կրակը գրավիտացիայի բացակայության պայմաններում կամ ինչով է զբաղվում Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպանը, ապա այս նյութը ձեզ համար է։

1. Գրավիտացիայի բացակայության պայմաններում մոմի կրակն ավելի մեծ կլինի և կստանա կապույտ գույն

Երբ գրավիտացիան բացակայում է, բայց առկա է օդը, կրակը կլոր ձև է ստանում, իսկ գույնը փոխվում է կապույտի։ Այս պայմաններում կրակի ջերմաստիճանը հասնում է մինչև 1 000°C-ի։

2. Պատմության ընթացքում ամենահզոր և ամենադաժան ծովահենը կին է եղել՝ Չժեն Շին անունով

Երկաթյա կարգապահության և տակտիկայի շնորհիվ նրա նավերի քանակն արագորեն ավելանում էր։ Շուտով նրա ենթակայության տակ է հայտնվում 80.000 տղամարդ և 1800 նավ։ Մի անգամ նա ջախջախել է կայսերական նավատորմը, որից հետո նրան սկսեցին անվանել «ծովահենների արքա»։

3. Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպանը հիմա բլոգեր է

Նրա անունը Ջոն Խայրո Վելասկես է։ Բլոգում նա հիմնականում պատմում է իր անցյալի մասին, ինչպես նաև պատմում է, թե ինչպես է փորձում փոխել իր կյանքը և հարմարվել ներկա իրավիճակին։

4. Աշխարհում գոյություն ունի երկնագույն բանան

Բիրմայում աճող երկնագույն բանանները շատ հազվագյուտ և գեղեցիկ բույսեր են։ Սննդի համար դրանք չեն օգտագործվում, բայց փղերի համար դրանք սննդի անբաժանելի մաս են կազմում։

5. Թիմ Ֆրիջիին 160 թունավոր օձ է խայթել

16 տարվա ընթացքում նրան խայթել են տարբեր տեսակի օձեր քիչ թունաքանակով։ Արդյունքում նա թույների հանդեպ իմունիտետ է ձեռք բերել։ Մի անգամ նրան խայթել է աշխարհի ամենաթունավոր օձը՝ սև մամբան, որի թույնը չի ազդել իր վրա։