Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին


12:30 , 12 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Արայիկ Խանդոյանի դին հոկտեմբերի 13-ին նրա հայրենի Ծաղկահովիտ գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը ժամը 17:30-22:30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը: Այս մասին տեղեկացնում են «Սասնա ծռեր»-ից:

Հոկտեմբերի 14-ին ժամը 13:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա եկեղեցու կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը։