Armenpress.am-ը գրում է․
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում քննարկվող բոլոր հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել, որում ամփոփել է Երևանում մեկնարկած գագաթնաժողովի առաջին օրը:
«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ֆրանսախոս ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է, և անշուշտ այն առաջնահերթությունը, որոնց շուրջ մենք աշխատում ենք այստեղ՝ Երևանում, կարևոր են ամենուր: Ահա առաջին օրվա ակնարկը»,-գրել է Ջասթին Թրյուդոն:
The Francophonie Summit is an opportunity to work on what matters for French-speaking people around the world – and of course the priorities we’re working on here in Yerevan matter *everywhere.* Here’s a look at Day 1: pic.twitter.com/mA13iE0DjQ
— Justin Trudeau (@JustinTrudeau) 12 октября 2018 г.
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները:
Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։