«Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին՝ նախկին կառավարությունների անդամ Վահրամ Ավանեսյանի որդուն, հարցրինք՝ ինչպե՞ս եք զգում Ձեզ այս պաշտոնում:
«Նորմալ, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»: Ձեզ համար անսպասելի էր նախարարի հեռանալը: «Ինձ թվում է՝ բոլորիս համար անսպասելի էր. ես անկուսակցական եմ, այդ իսկ պատճառով քաղաքական մտքեր չեմ հայտնի»: Ակնկալիքներ չունեք նախարար դառնալու առումով: «Ո´չ»:
Բա եղա՞վ, ինչ զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ, համ էլ կադրային խնդիրներ ունեն իրենք: «Ովքե՞ր՝ իրենք»: «Սպիտակները»՝ նոր իշխանությունները: «Եկեք ձևակերպենք այսպես՝ յուրաքանչյուր պաշտոն պետք է զբաղեցնի դրան համապատասխանող մարդը»: