«ԱդեկվաԴ» թիմի հայտարարությունը


22:10 , 11 հոկտեմբեր, 2018

Analitik.am-ը գրում է.

Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը:

Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ կարծիքի իրավունքը:

Նշենք, որ կազմակերպված այս հարձակումից հետո Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը Մարալիկի ոստիկանությունում ներկայացրել են կատարվածը:

Հետագա զարգացումներն օրենքին համապատասխան ընթանալու համար տեղեկացնում ենք իրավապաշտպան կազմակերպություններին  կատարվածի մասին:

Հարգանքով՝ «ԱդեկվաԴ» թիմ