Արթուր Ջանիբեկյանին չներեցի՞ն «Քոմեդի քլաբին» Հայաստան բերելու նախաձեռնությունը


21:01 , 11 հոկտեմբեր, 2018
Բոլորս հիշում ենք, որ սեպտեմբերի վերջին «Քոմեդի քլաբ» հայտնի հումարային հաղորդաշարի 3 թողարկում նկարահանվեց Հայաստանում։ Բայց հետաքրքրականն այն է, որ այդ հաղորդումների հեռարձակումից հետո, Գազպրոմ մեդիահոլդինգում, որի մեջ է մտնում նաև ռուսական «ТНТ» հեռուստաալիքը, որոշեց փոխել Ժամանցային հեռուստատեսության կառավարման կառուցվածքն ու դրա արդյուքնում, Արթուր Ջանիբեկյանը հեռուստատեսության ղեկավարի փոխարեն դարձավ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Ի՞նչ է ստացվում, որ Ջանիբեկյանին չներեցի՞ն «Քոմեդի քլաբին» Հայաստան բերելու նախաձեռնությունը։
 
Իսկ գուցե սա ադրբեջանական նավթադոլարներով կազմակերպված լոբբի է ի պատասխան այն բանի, որ «Քոմեդի քլաբի» հայաստանյան ներկայացումների ռեյտինգը մեղմ ասած ստվերում է թողել Բաքվում անցկացրած «Жара» համերգային ծրագրի ռեյտինգին։ Ժամանակը ցույց կտա։