Աշխարհի ամենաերկար չվերթը


19:10 , 11 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Singapore Airlines ավիաընկերությունն այսօր սկսել է Սինգապուր-Նյու-Յորք կանոնավոր չվերթը։ Ինքնաթիռն օդում կգտնվի 18 ժամ 45 րոպե։ news.mail.ru-ի հաղորդմամբ, այն աշխարհում այս պահին առևտրային ամենաերկար չվերթն է։

Airbus A350−900ULR ինքնաթիռը նախատեսված է 161 ուղևորի համար՝ 67 բիզնես դասի, 94-ը՝ էկոնոմ դասի։ Բացի նրանցից, ինքնաթիռում  գտնվելու է երկու օդաչու, 13 բորդ-ուղեկցորդուհի։ Նրանք միասին պետք է անցնեն 16700 կիլոմետր։ Ուղևորները կարող են այդ ընթացքում լսել մոտ 1200 ժամանոց ձայնագրություններ, որոնք կգտնվեն ճանապարհորդների տրամադրության տակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։