Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը. Պուտին


17:20 , 11 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք Է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը: Այս կարծիքը, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է օտարերկրյա պետությունների նորանշանակ դեսպանների հավարտարմագրերի հանձնման արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պուտինի խոսքով՝ «ահաբեկչական ինտերնացիոնալին հասցված ջախջախիչ հարվածից հետո» Սիրիայում նախադրյալներ են ստեղծվել քաղաքական կարգավորման համար: Օրակարգում են Սիրիայի ավերված տնտեսության ու ենթակառուցվածքի վերականգնումը, ինչպես նաեւ միլիոնավոր փախստականնների վերադարձը, «ինչը թույլ կտար թեթեւացնել միգրացիոն ճնշումը եվրոպական բազմաթիվ երկրների վրա»: