15:30 , 11 հոկտեմբեր, 2018Armsport.am-ը գրում է․
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մոնեգասկները այս մրցաշրջանում 11 հանդիպումներից հաղթել են միայն մեկում: Ժարդիմը 2014 թվականից գլխավորում էր ակումբը, որի հետ դարձել էր Ֆրանսիայի Լիգա-1-ի չեմպիոն 2016/17 մցաշրջանում:
Նախկինում հաղորդվում էր, որ «Մոնակոն» կարող է գլխավորել Թիերի Անրին կամ Կլաուդիո Ռանիերին: