Yerkir.am-ը գրում է․
Վանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի դիմաց էին հավաքվել:
Ըստ DHA-ի` ցուցարարները հավաք են կազմակերպել՝ հարգելու 2015 թվականի այս օրը Անկարայում «Խաղաղության ցույցի» ընթացքում երկու հզոր պայթյունից մահացածների հիշատակը, սակայն ոստիկանները փորձել են կանխել հավաքը, ինչի արդյունքում քաշքշուկ է տեղի ունեցել նրանց ու ցուցարարների միջև: Կան բազմաթիվ ձերբակալվածներ: