«Բավարիա» - «Բորուսիա»՝ 1:1


00:18 , 26 մայիս, 2013

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը շարունակում է արդարացնել սպասելիքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր Մարիո Մանջուկիչը: 67-րդ րոպեին Դանտեն տապալեց Մարկո Ռոյսին և Նիկոլա Ռիցոլին նշանակեց 11մ հարված:

Գնդակին մոտեցավ Իլկայ Գյունդողանն ու դիպուկ հարված կատարեց: «Բավարիա» - «Բորուսիա»՝ 1:1: