Սիֆիլիսը Շեքսպիրին կնատյաց է դարձրել


23:20 , 10 հոկտեմբեր, 2018

Շեքսպիրագիտության ոլորտի առաջատար մասնագետ Ջոնաթան Բեյթի կարծիքով՝ «Լիր արքա»-ում դրամատուրգը հայհոյանքներ է հնչեցրել կանանց հասցեին, քանի որ ինքը վարակված է եղել վեներական հիվանդությամբ՝ գրում է The Telegraph-ը։

Պիեսում Լիրը զայրույթի պահին ասում է, որ կանայք գոտկատեղից ներքև «դժոխք են, խավար, ծծմբային անդունդ»: Իր դստեր՝ Գոներիլյեի մասին նա ասում է. «Պալար, թարախակույտ, իմ փչացած արյան փքված նռնաքար»: