ԱՄՆ-ում կնոջը թույլ չեն տվել ինքնաթիռ նստել սկյուռիկի պատճառով


22:20 , 10 հոկտեմբեր, 2018

Օռլանդո-Քլիվլենդ չվերթի ուղևորուհուն իջեցրել են ինքնաթիռից այն բանի համար, որ նա իր հետ վերցրել է իր սկյուռիկին։ Կինը հայտարարել է, որ վախենում է թռչել և ավելացրել է, որ սկյուռիկը իրեն հուզական աջակցություն է ցուցաբերում՝ գրում է The Guardian-ը։

Թերթի հաղորդմամբ՝ ինքնաթիռի անձնակազմը կնոջից պահանջել է լքել ինքնաթիռը, ինչին կինը ժխտական պատասխան է տվել։ Անձնակազմի անդամները ստիպված են եղել իրավապահների կանչելու, որոնք կարգավորել են իրավիճակը։

Հաղորդվում է, որ այդ ընթացքում ինքնաթիռի բոլոր ուղևորները ստիպված են եղել դուրս գալ ինքնաթիռից․ չվերթը հետաձգվել է երկու ժամով։