Հանդիպելու եմ վարչապետին. Պավել Մանուկյան


19:00 , 10 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

«Մոտակա ժամանակներս անպայման հանդիպելու եմ վարչապետին»,-այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը:

«Որովհետև «Սասնա ծռերի» անունից ով ասես հանդիպեց, ինչ ասես խոսեց, բայց «Սասնա ծռերից» ոչ ոք չի հանդիպել և չի խոսել: Մանավանդ վարչապետն ապստամբության օրերին, այդ ժամանակ վարչապետ չէր, ներկա էր, բավական բաների տեղյակ է»,-ասաց նա:

Պ. Մանուկյանը կրկին պնդեց, որ ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողը Արմեն Բիլյանը չէ, այլ Էդվարդ Գրիգորյանը.  «Ինչ ասել եմ՝ բացարձակ ճշմարտություն է, քննարկման ենթակա չէ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։