Նոր հնարավորություններ Հայաստանի բոլոր բանկերի arca, visa, mastercard քարտապաններին


18:54 , 10 հոկտեմբեր, 2018

«Կոնվեր բանկը» շարունակաբար կատարելագործում է պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի արդիական ու հարմարավետ, և գործարկում Card to Card ծառայությունը, որը շահեկանորեն տարբերվում է շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից:

«Ծառայությունը հասանելի է և պարզ՝ օգտվելու համար: «Կոնվերս բանկի» Card to Card ծառայությունից կարող են օգտվել հայաստանյան բոլոր բանկերի կողմից թողարկված քարտեր ունեցողները՝ միջազգային և տեղական փոխանցումներ կատարելով «Կոնվերս բանկի» վճարային պորտալի միջոցով: Ծառայությունից օգտվելու համար բանկ այցելելու կարիք չկա»,- ասացին «Կոնվերս բանկում»:

Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Կոնվերս բանկի» վճարային պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:

Բանկը ծառայության խթանման նպատակով հայտարարել է ակցիա, որի շրջանակներում ՀՀ բանկերի կողմից թողարկված և 3D Secure անվտանգության համակարգով ապահովված ARCA, VISA և MASTERCARD վճարային համակարգերի ներքո թողարկված քարտերի քարտապանները կարող են կատարել քարտից քարտ փոխանցումներ արտոնյալ պայմաններով:

Card to Card ծառայության մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/Card2Card/ հղումով: