Տղամարդը գտավ 95000$, որը թաքցրել էր նրա կինը, սակայն երբ իմացավ, թե որտեղից նրան այդ գումարը, պարզապես ապշեց


17:48 , 10 հոկտեմբեր, 2018

Նրանք ամուսնացած են եղել 60 տարի, և նրանց մոտ ամեն ինչ լավ էր։ Ամուսիններն իրարից գաղտնիքներ չունեին, սակայն կար մի բան, որ կինը թաքցնում էր ամուսնուց։ Տարեց կինը թաքցրել էր այն արկղի մեջ՝ պահարանի ամենախորը տեղում։

Նա դա արել էր, որ ամուսինը չտեսնի և հարցեր չտա դրա մասին։

Շատ տարիներ անցան, և մի օր կինը հիվանդացավ, իսկ բժիշկը չտվեց մխիթարող ախտորոշում։

Տղամարդը մի օր իրերը որոշակի հերթականությամբ տեղավորելուց հետո նկատեց արկղը և այն բերեց կնոջ մոտ։ Տարեց կինը որոշեց բացել տարիների ընթացքում պահած իր գաղտնիքը։

Արկղի մեջ կային 2 գործած տիկնիկներ և շատ մեծ գումար՝ մոտավորապես 95000$։ Տղամարդը, տեսնելով դա, ուրախությունից սկսեց բղավել՝ չհատավատալով ինքն իր աչքերին։

Կինն ասաց․ «Երբ մենք ամուսնացած էինք, տատիկս պատմեց երջանիկ ամուսնության առեղծվածի մասին։ Նրա գաղտնիքն անարդյունավետ տարաձայնություններից խուսափելն էր»։

Նա ասաց, որ երբ կբարկանամ ամուսնուս վրա, պետք է պարզապես դադարեմ խոսել և գործեմ մի տիկնիկ։

Տղամարդն այնքան հուզված էր, որ հազիվ էր արցունքները զսպում։ Ընդամենը 2 թանկարժեք տիկնիկներ կային արկղի մեջ, որն էլ հաստատում էր այն փաստը, որ այդքան տարիների ընթացքում կինը բարկացել էր ամուսնու վրա ընդամենը 2 անգամ։ Տղամարդը շատ ուրախ էր՝ տեսնելով այս ամենը։

«Սիրելիս,- ասաց տղամարդը,- ես հասկացա, թե ինչու է արկղում ընդամենը 2 տիկնիկ, սակայն ինչպե՞ս կբացատրես այս գումարի առկայությունը, որտեղի՞ց քեզ այսքան գումար։

«Օ՜․․․․,- պատասխանեց կինը,- այս գումարը ես հավաքել եմ վաճառելով մնացած բոլոր տիկնիկները»։