Տարօրինակը այն մարդիկ են, ովքեր իշխանությունների կողմնակցի ամպլուայից են, բայց ներքին ընդվզում են զգում Ազոյանի մանդատապատման հեռանկարից


16:16 , 10 հոկտեմբեր, 2018

Մեր հասարակության մի շերտ կա, որ սկզբունքորեն ընդդիմադիր է գործող իշխանություններին այս կամ այն պատճառով։ Նորմալ է ու նորմալ է, որ իրենք դեմ են այդ թվում նրան, որ Հովհաննես Ազոյանը հայտնվի Պառլամենտում։ Չեմ քննարկում այն, թե որքանով են նրանք իրավացի, ուղղակի ասում եմ, որ նորմալ է։

Այ տարօրինակն այն մարդիկ են, ովքեր հանդես են գալիս իշխանությունների կողմնակցի ամպլուայից, բայց մեծ ներքին ընդվզում են զգում Ազոյանի մանդատապատման հեռանկարից։ Հա, ի՞նչ։ Էդ ո՞նց եղավ, որ մնացած «տարօրինակ» կադրային լուծումների հետ օքեյ էիք, իսկ այ Հովոն՝ նո-նո-նո։ Մերկ սելֆի ունի՞։ Էհ, Ալեն Սիմոնյանն էլ բաց տեսարանում է նկարահանվել, էդ ե՞րբ տենց ղալմաղալ արեցիք։ Կոմի՞կ է։ Էհ, Մարությանն էլ է կոմիկ, Ազոյանի հետ էլ նույն ՈւՀԱ թիմից է եղել, բայց ոչինչ չխանգարեց, որ 81 տոկոս ձայն տայիք։

Ես սկզբունքորեն չեմ պնդում, որ Հովոն լավ պատգամավոր կլինի, ոչ էլ հակառակն եմ պնդում։ Առհասարակ, նրա՝ պատգամավոր լինել-չլինելն ու լինելու դեպքում՝ լավ-վատ լինելը չէ, որ ինձ հետաքրքրում է։ Հետաքրքիրն այն անհետևողականությունն ու իռացիոնալությունն են, որ դրսևորում է գործող իշխանությունների կողմնակիցների մի մասը։ Վերջիվերջո, մի քիչ հղի լինել չի կարելի, եթե կոմիկ լինելը կամ էլ մերկ երևալը սարսափելի վատ բան է, ապա սարսափելի վատ բան է ցանկացածի համար։

Հ․Գ․ Մարդու բոյին կպնելն էլ էս կոնտեքստում պոշլիություն է։