Tert.am-ը գրում է․
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը չի պատասխանում հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Նա ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան՝ նկատեց, որ ընտրության օրը հայտնի չէ։ Բաղդասարյանը զրույցում շեշտեց, թե երբ արտահերթ խորհրդարանական ընտրության օրը հայտնի կլինի, այն ժամանակ էլ նմանատիպ հարցերի պատասխանը ՀՀԿ-ի կողմից կտրվի։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում չլինի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․ «Քաղաքական դաշտում ոչինչ բացառված չէ, և որևէ մեկին տրված չէ մենաշնորհ, որն ընդմիշտ պետք է լինի խորհրդարանական կուսակցություն կամ իշխանություն»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ