Խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական կադրեր.Նիկոլ Փաշինյան


15:00 , 10 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևում է իր և կառավարության հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Ես ուշադիր հետևում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, դրանք ի գիտություն եմ ընդունում: Կարևոր եմ համարում դրանք, բայց ուզում եմ մի բան ասել. բացառվում է, որ որևէ մեկը ինձ, կառավարությանն ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս դա կարող եմ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կադրային քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բացարձակ խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական կադրերը: «Ընդհակառակը, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, խորհրդարանական ուժերի բաշխվածությունը հաշվի առնելով՝ ընդհանուր առմամբ կուսակցական սկզբունքը առաջանային չի լինելու»,-հավելեց վարչապետը: