Սոֆիա ռոբոտը Երևանում է, մասնակցում է տնտեսական ֆորումին (Video)


14:20 , 10 հոկտեմբեր, 2018

PanARMENIAN.Net-ը գրում է․

Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆիան մասնակցում է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին Երևանում։

Ռոբոտը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շփվում է ֆորումի մասնակիցների հետ։

Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը: