Հարևանները 56-ամյա կնոջ բնակարանից անտանելի հոտեր էին առնում. միայն տեսեք, թե փրկարարները բեռնատարներով ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)


14:19 , 10 հոկտեմբեր, 2018

Եթե դուք չեք սիրում հավաքել ձեր տունը, ապա ձեզ խորհուրդ ենք տալիս նայել այս հոդվածը։ Այս նկարներն արվել են Մոսկվայում, որտեղ 56-ամյա տանտիրուհուն հանել են աղբակույտի միջից։ Աղբակույտից առաջացած անտանելի հոտը սկսել էր խանգարել հարևաններին, և նրանք ստիպված շտապ օգնություն և փրկարաների կանչեցին, որպեսզի փրկեն տանտիրուհուն։ Ամբողջ տունը լցված էր աղբով, իսկ տանտիրուհին տանը չորեքթաթ էր շարժվում։ Նրա տունը ստիպողաբար մաքրեցին, ու 2 բեռնատար աղբ դուրս բերեցին այնտեղից, բայց դա չի նշանակում, որ տանը կրկին աղբակույտեր չեն հայտնվի։