Փողկապի բացակայությունը նշան է, որ ես եկել եմ ծառայության. Հայկ Մարության


13:20 , 10 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է․

«Ես մի պաշտոնը լիարժեք կստանձնեմ հոկտեմբերի 13-ից հետո, սա շատ կարևոր է, առայժմ որպես քաղաքապետ իրավունք չունեմ որևէ որոշում կայացնելու»,- Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ինչ վերաբերում է առաջին քայլերին, նա նշեց, որ դրանք կապված են լինելու քաղաքային տնտեսության հետ. «Մենք առաջնահերթ պետք է լուծենք աղբահանության հարցը, և արդեն քայլ առ քայլ մնացած հարցերը, որոնք ներկայացրել ենք նախընտրական ծրագրում»։

Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ կլինի՞ կադրային ջարդ, ինչին ի պատասխան ասաց. «Բոլոր այն մարդիկ, այն պորֆեսիոնալները, որոնք ուզում են աշխատել նոր Հայաստանի կանոններով և պատրաստ են աշխատել այդ կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կաշխատեն, բայց լինելու է անհատական մոտեցում բոլոր կադրերին, և իմ որոշումը կայանալու է նաև այն փաստերի վրա, թե արդյո՞ք այդ մարդիկ կկարողանան աշխատել նոր Հայաստանի կանոններով, թե ոչ»։

Նա նշեց, որ կադրային բոլոր փոփոխությունների մասին կհայտարարվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ