Աշոտյան. Հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու փորձ


11:20 , 10 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է․

Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանն արձագանքել է Հատուկ քննչական ծառայության իրեն վերաբերող հայտարարությանը, այն որակել «տարօրինակ»։

«Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։

Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ զլմների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ