Արաբական ավիաընկերությունն ուղևորին արտաքին տեսքի պատճառով արգելել է մտնել ինքնաթիռ


21:10 , 9 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Saudi Arabian Airlines  ավիաընկերությունը Ջակարտայի օդանավակայանում տղամարդուն թույլ չի տվել մտնել ինքնաթիռ այն պատճառով, որ նա եղել է կիսատաբատով։  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Daily Mail-ը։

Ձեռնարկատեր Յորդան Բիշոպը պատմել է, երբ նա մոտեցել է մուտքին, ավիաընկերության աշխատակիցը իրեն նայել է կասկածանքով և կանչել մենեջերին։ Վերջինս հայտարարել է, որ Բիշոպը չի կարող բարձրանալ ինքնաթիռ այն տեսքով և խնդրել է փոխել հագուստը։ Բայց քանի որ Ջակարտայում ջերմաստիճանը 32 աստիճան է եղել, տղամարդն իր հետ այլ հագուստ չի ունեցել։ Նա փորձել է վիճել ավիաընկերության աշխատակցի հետ, բայց նրան չի հաջողվել ապացուցել իր իրավունքը։ Նրանք թույլ չեն տվել մտնել ինքնաթիռ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։