Մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է ռեպրեսիվ ապարատը. Արմեն Աշոտյան


17:50 , 9 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի համար զարմանալի է այսօր ստորագրահավաքին միացածգործընկերների վարքագիծը, քանի որ մի քանի օր առաջ ՀՀԿ խմբակցության տարածած հայտարարության տեքստի քննարկման ժամանակ այլ կարծիք նրանք չեն հայտնել։

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է ռեպրեսիվ ապարատը իր բոլոր հնարավորություններով, անգամ փորձում էին գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ», - այսօր խորհդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը։

Այդուհանդերձ, նա չբացառեց, որ եղել են պատգամավորներ, ովքեր ինքնակամ են ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։