«Գաղտնազերծվել» են կանացի գեղեցկության մասին գլխավոր առասպելները


18:00 , 9 հոկտեմբեր, 2018

Ավստրալական Priceline դեղագործական ապրանքանիշի փորձագետը «գաղտնազերծել» է կանացի գեղեցկության մասին ամենատարածված առասպելները, հաղորդում է Daily Mail-ը:

Նախ, տաք ջուրը չի բացում ծակոտիները, այլ միայն վնասում է դեմքի մաշկը: Ծակոտիները նվազեցնելու լավագույն միջոցը լավ լվացվելն է և դեմքի շպարի հեռացումը:

Բացի այդ՝ շպարը չի փչացնում մաշկը և բշտիկների առաջացման պատճառ չի դառնում: Ըստ փորձագետի՝ խնդրահարույց կարող է ինել այն, թե ինչպես եք այն քսում դեմքին և հեռացնում:

Պարզվել է նաև, որ դաստակներին օծանելիքը ոչ միայն բացասաբար է ազդում դրա բույրի վրա, այլև նպաստում է բույրի շուտ անցնելուն: Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս նախ օծանելիքը ցանել մազերին. միայն այս դեպքում բույրը երկար կմնա: