13:40 , 9 հոկտեմբեր, 2018Armsport.am-ը գրում է․
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, որն այժմ գլխավորում է «Նապոլին», Instagram-ի իր էջում դիմել է լոնդոնյան ակումբի նախկին պաշտպան Ջոն Թերրիին, որն օրերս հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:
«Ինձ համար պատիվ էր թիմում նման ավագ ունենալը, ինչպիսին դու էիր: Քեզ հաջողություն եմ մաղթում քո ապագա բոլոր նախաձեռնություններում»,- ասված է Կառլոյի գրառման մեջ:
Անչելոտտին «Չելսիի» ղեկին եղել է 2009-ից 2011 թվականներին:
Նրա գլխավորությամբ թիմը մեկական անգամ հաղթել է առաջնությունը, Անգլիայի Գավաթն ու Սուպերգավաթը: Թերրին «Չելսիում» խաղացել է 1998-ից 2017 թվականներին ու դարձել 17 մրցանակի դափնեկիր: