ԱԺ 14 պատգամավոր միացել է դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին


13:00 , 9 հոկտեմբեր, 2018
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այս մասին հայտնեցին այդ հայտարարությանը միացած պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը:

Հայտարարության մեջ պատգամավորները հայտնում են.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Ներկայացնում ենք այդ պատգամավորների ցանկը՝

1. Աշոտ Արսենյան

2. Ալիկ Սարգսյան

3. Արտակ Սարգսյան

4. Արման Սահակյան

5. Տաճատ Վարդապետյան 

6. Հակոբ Գառնիկի Հակոբյան
7. Շիրակ Թորոսյան

8. Կնյազ Հասանով

9. Արսեն Միխայլով

10. Հարություն Կարապողոսյան

11. Սամվել Ալեքսանյան

12. Նահապետ Գեւորգյան

13. Արայիկ Գրիգորյան

14. Իշխան Զաքարյան