Երկրագնդի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել արևային պլազմայի արտանետման պատճառով


15:46 , 25 մայիս, 2013

Արևի վրա չորեքշաբթի օրը տեղի ունեցած բռնկումը հանգեցրել է մագնիսական փոթորկի, որը կարող է խախտել ռադիոկապը բևեռային շրջաններում ու հարուցել վառ բևեռային շողարձակումներ: Այս մասին նշված է ԱՄՆ մթնոլորտային հետազոտությունների օվկիանոսագիտության ազգային վարչության ու տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի (NOAA) տվյալներում:

Մայիսի 22-ին Արեգակի 1745 ակտիվ շրջանը դարձել է M5 դասի բռնկման աղբյուր: Դրանից անմիջապես հետո մթնոլորտում գրանցվեց բարձրէներգետիկ պրոտոնների խտության բարձր աճ, հաղորդում է «RIA Novosti»-ն՝ հղում կատարելով NOAA-ի հաղորդագրությանը:

Ներկայում Երկրագնդին է հասել պլազմայի ամպը՝ կորոնալ արտազատում, ինչի պատճառով էլ սկսվել է մագնիսական փոթորիկը: 

Աղբյուրը` 1in.am