«Ժողովուրդ». «Կարամելի Հարութը» հայտնի միջադեպի ժամանակ, տեսնելով Կարապետյանին արյունաքամ, ցանկացել է տեղում ինքնասպան լինել, բայց թույլ չեն տվել


09:40 , 9 հոկտեմբեր, 2018

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից:


Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը սկսել է հայհոյանքներով խոսել և պահանջել 4 մլն դոլար պարտքը: Խոսակցությունը վերածվել է քաշքշուքի, որից հետո Ղարագյոզյանը հանել է ատրճանակը, հնչել է կրակոց:


Տեսնելով արյունաքամ Կարապետյանին՝ Ղարագյոզյանը ցանկացել է տեղում ինքնասպան լինել, սակայն ներկաներից մեկ այլ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի թողել: Ղարագյոզյանը հեռացել է:


Երբ իրավապահները հասել են դեպքի վայր և իմացել են, թե ով է կրակողը, և անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել և փնտրել Հ. Ղարագյոզյանին:

Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: