Սմբուկի օգտակարության մասին շատ ենք խոսել, սակայն այս հատկությունները նոր են բացահայտվել


09:50 , 9 հոկտեմբեր, 2018

Սմբուկի ամենակարևոր օգտակար հատկությունները, որոնք նոր են բացահայտվել գիտնականների կողմից․

Սմբուկը բարձրացնում է իմունիտետն ու պաշտպանում մրսածությունից,

Սմբուկը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և կանխարգելում աթերոսկլերոզը,

Սմբուկի մեջ փոքր քանակությամբ նիկոտին է պարունակվում, այդ պատճառով այն օգտակար է նրանց համար, ովքեր նոր են թողնում ծխելը, առաջին օրերին նիկոտինի պահանջը կարելի է փոխհատուցել սմբուկով:

Սմբուկը բարերար ազդեցություն է ունենում մաշկի վրա, հարթեցնում է ոչ խորը կնճիռները, առողջ տեսք է հաղորդում մաշկին:

Արդյունավետ օգնություն քաշի նվազեցման գործում

Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ուտելու ամեն անգամի ընթացքում 1 բաժակ սմբուկի հյութ օգտագործել, այդ դեպքում մարմինը չի կլանի սննդի ճարպերը:

Սմբուկը նպաստում է արյունաստեղծման գործընթացին, բարձրացնում է հեմոգլոբինը, շատ օգտակար է անեմիայով տառապողների համար:

Արյան ճնշման իջեցում

Վերջերս կատարված կլինիկական հետազոտությունը սմբուկի մեջ անտոցիանինի առկայությունը կապում է արյան ճնշման իջեցման հետ:

Արյան մեջ շաքարի բարձր պարունակության դեմ պայքար

Այս հարցում սմբուկը կարող է գերազանցել նույնիսկ ամբողջական հատիկեղենին:

Սմբուկն ամրապնդում է նյարդային համակարգը, պայքարում սթրեսների դեմ, հանգստացնում։