ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով


21:40 , 8 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հինգ տարվա ընթացքում աճել է 25 միլիոն դոլարից  մինչև 250 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած նախարարական համաժողովից հետո լրագրողներին հայտնեց ԱՄԷ պետական նախարար Զաքի Նուսեյբան:

«Սրանից հինգ-վեց տարի առաջ ընկերներիցս մեկն առաջին անգամ այցելեց Հայաստան ևվերադարձին ինձ ապշած ասաց՝ «Աստված իմ, մենք հայտնաբերել ենք Շվեյցարիա հենցմեր կողքին»: Եվրոպայում ներդրման համար անհրաժեշտ տեղ ու ոլորտ փնտրելուփոխարեն մենք դա կանենք այստեղ՝ Հայաստանում՝ լեռներով, լճով: Այստեղ կաանհրաժեշտ հողը դրա համար»,- շեշտեց պետական նախարարը:

Նրա խոսքով` Էմիրությունների համար կարևոր են նաև Հայաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները:

«Վերջերս մենք տոնեցինք դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանքսանամյակը։ Առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 25 միլիոն դոլարից  մինչև 250 մլն դոլար՝ հինգ տարվա ընթացքում։  Հայաստանից Էմիրություններ կա ուղիղթռիչ՝ երեք ժամ տևողությամբ։ Եվ ուրեմն, մենք տեսնում ենք, որ հարաբերություններիուժեղացման ներուժը շատ մեծ է և կարևոր»,- ասաց Զաքի Նուսեյբան:

Միացյալ Էմիրությունները 2010թ.-ից սկսած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ-անդամ են: Պետական նախարարի խոսքով` իրենք հույս ունեն, որ շուտով կդառնան կազմակերպության լիիրավ անդամ:

«Մեզ համար ֆրանսերենը չափազանց կարեւոր է, քանի որ տարբեր մշակույթներիերկխոսության լեզու է։  Ոմանք ֆրանսերենը կոչում են նաեւ խաղաղության երկխոսությանլեզու։ Էմիրությունները Ֆրանկոֆոնիայի իր հանձնառությունն ավելի ամուր հիմքերի վրադրեց 1974-ի ամռան սկզբին, երբ Շեյխ Զայեդը եկավ Եվրոպա՝ ռազմավարականհարաբերությունների սկիզբ դնելու Ֆրանսիայի, Եվրոպայի  եւ, հատկապես, ֆրանսախոսհամայնքի հետ։ Մենք 2010-ից սկսած ֆրանկոֆոնիայի դիտորտ-անդամ ենք, և հուսամ՝շուտով կդառնանք լիիրավ անդամ»,- նշեց Զաքի Նուսեյբան:

ԱՄԷ պետական նախարարը նաև մեծ ցավ հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: