01:00 , 9 հոկտեմբեր, 2018Ամերիկյան հայտնի դերասանուհի Մեգան Մարքլն արդեն երկար ժամանակ է՝ չի շփվում քրոջ ու եղբոր հետ: Բոլորին հետաքրքիր է, թե ինչ է կատարվում նրանց միջև: Նրանք նույնիսկ չեն մասնակցել իրենց քրոջ արքայական հարսանիքին: Սկանդալային պատմություններից հետո Մեգանն իրեն այնպես է պահում, կարծես ո՛չ քույր ունի, ո՛չ եղբայր:

53-ամյա Սամանթա Գրանթը ոչ միայն սկանդալային գիրք է հրատարակել քրոջ՝ Մեգանի մասին, այլ նաև մասնակցել է տարբեր շոուների, որտեղ քննարկել են նրա կյանքը: Այն բանից հետո, երբ Մեգանը սկսեց չշփվել հոր հետ, նրա քույրը հանրայնորեն խայտառակեց և վիրավորեց նրան:

Մի քանի շաբաթ առաջ Սամանթան շոուներից մեկի ժամանակ խոստովանել է, որ կարծիքը փոխել է և ցանկանում է ներողություն խնդրել Մեգանից: Սակայն թագավորական ընտանիքն անտեսեց նրան ճիշտ այնպես, ինչպես այդ կնոջ նախկին վիրավորանքները:
Վերջերս Սամանթան ԱՄՆ-ից Լոնդոն է եկել: Կինն առանց հրավերքի փորձել է ներխուժել Քենսինգթոնյան պալատ, սակայն վերջինիս չի հաջողվել: