Փաշինյանն ու Ծառուկյանը քննարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր


19:40 , 8 հոկտեմբեր, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։