Դստեր դպրոցական ճաշը տեսնելով` մայրը սարսափել է


19:20 , 8 հոկտեմբեր, 2018

Մեծ Բրիտանիայի բնակչուհին Facebook-ի իր էջում հրապարակել է դստեր դպրոցական ճաշի լուսանկարը՝ իր վրդովմունքը հայտնելով այն կապակցությամբ, թե ինչպիսի ոչ ախորժելի ուտեստներ են մատուցում ճաշարանում:

«Գրողը տանի…Քեյսի Հովանսը սարսափել է այդ ուտելիքը տեսնելով: Ես ամենևին չեմ կատակում, այս սարսափը St. Pius տարրական դպրոցը երեխաներին են մատուցում: Զարմանալի չէ, որ նա ամեն օր գումար է խնդրում և ընկերների հետ խանութ գնում: Նա հաստատ չի ուտում ահա այս… այժմ մատուցվող ճաշերը»-լուսանկարը մակագրել է երեխայի մայրը:

Մեկնաբանություններում այդպիսի ուտելիքն անվանել են «դաժանություն երեխաների նկատմամբ»: Նրա հետևորդները ճաշը համեմատել են բանտի սննդակարգի հետ և հայտարարել, որ այդպիսի բան անգամ կենդանիներին տալ չի կարելի: «Ո՛չ, բանտում ավելի լավ են կերակրում»,-հեգնել են ոմանք:

Ավելի ուշ հրապարակման հեղինակն ասել է, որ բողոք է գրել դստեր անորակ սննդի համար: Նրա խոսքով` ինքն այնքան գումար չունի, որ Քեյսիին ամեն օր գրպանի փող տա, և դեռևս երեխան ճաշը տանում է տնից: