Պեսկովը` Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպման մասին


14:50 , 8 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման ժամկետները, վայրը և ձևաչափը մշակվում են: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարեց, որ Կիմ Չեն Ընը կարող է ՌԴ այցելել իրեն հարմար ցանկացած պահի: