Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր՝ փոքրիկ Յանայի ծննդյան հեքիաթային խնջույքի մանրամասները՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում


13:30 , 8 հոկտեմբեր, 2018

Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը՝ փոքրիկ Յանան, երեկ դարձել է 7 տարեկան։ Ծնողները դստեր համար ծննդյան հեքիաթային խնջույք են կազմակերպել երևանյան ժամանցային կենտրոններից մեկում։ Մանկական խաղեր, երաժշտություն, մուլտֆիլմերի հերոսներ, գունեղ քաղցրավենիք ու փուչիկներ. այսպիսի մթնոլորտում է անցել Յանայի տարեդարձը: BlogNews.am-ը ներկա է եղել երեկույթին, ֆիքսել փոքրիկի ժպտերես հյուրերին ու տոնական տորթը։

Փոքրիկ հոբելյարը դեռ կեսգիշերից է ստացել տոնական շնորհավորանքների ու բարեմաղթանքների հսկայական չափաբաժինը, իսկ ահա երեկոյան նրա օրն իսկական տոնի են վերածել ամենամտերիմ մարդիկ։ Մանոյի խոսքով՝ Յանան սիրում է իր ծննդյան տոնն ու անձամբ է հյուրերի ցուցակը կազմել, քանի որ ուզում էր հենց փոքրերի խնջույք կազմակերպել. «Մտերմիկ ու ջերմ մթնոլորտում է անցել խնջույքը։ Հիմնականում հրավիրված էին այն մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել Յանայի ու Լիդուշիկի նոր տեսահոլովակում։ Կարելի է ասել, որ մենք այս կերպ շնորհակալություն էինք հայտնում նրանց Յանուկի կողքին լինելու համար»։

_H2A3167_H2A3196Մանոն խնջույքին մանրակրկիտ կերպով է նախապատրաստվել՝ նախօրոք ընտրելով կերպարային միանման հագուստ ու տոնական տորթ. «Նախատեսել էինք տարեդարձի օրը նաև տեսահոլովակի պրեմիերան անել, բայց տեխնիկական խնդիրների պատճառով չհաջողվեց։ Այս պահին պատրաստվում ենք շնորհանդեսին ու ուզում ենք այն շքեղ ու հիշարժան դարձնել, դրա համար էլ որոշեցինք ավելի թեթև նշել տարեդարձը, թեև դա չի խանգարել, որ մանրակրկիտ պատրաստվենք։ Ժամանցի կենտրոնն էլ անակնկալ էր պատրաստել Յանուկի համար։ Տոնական տրամադրությունը լիարժեք ստացվեց։ Լավ պարել, ուրախացել ենք»։

Տարեդարձի օրը նշանավորվել է նաև նրանով, որ Յանայի առաջին բեմելն է եղել։ Տորթի կտրման արարողության ժամանակ Լիդուշիկն ու Յանուկը որոշեցել են անակնկալ կերպով կատարել իրենց երգը. «Նախապես չէինք պլանավորել, որ երեխաները կատարեին երգը։ Ասեմ, որ իմ ու Սարգիսի զգացողություններն անբացատրելի էին, երբ մեր դստերը տեսանք բեմի վրա։ Կարելի է ասել՝ երգի կարմիր ժապավենը երեկ կտրեցինք»։

_H2A3172_H2A3201Փոքրիկ հոբելյարն ուրախությամբ ստացել է նվերները, որոնք նախապես ցանկացել էր։ Աղջկան հաճելի պահեր պարգևելու հնարավորությունից անմասն չի մնացել նաև հայրիկը. «Ինչքան էլ Յանան փոքր է, բայց, միևնույն է, գիտի՝ ինչ է ուզում։ Ինձնից երգող զարդատուփ էր խնդրել, քանի որ փոքր տարիքից սովորություն ունի՝ երբ մենակ է լինում, տրամադրություն չի ունենում, կամ ես տանը չեմ լինում, միացնում է զարդատուփն, ու դա իրեն օգնում է։ Այս անգամ ավելի մեծ, գեղեցիկ զարդատուփ եմ նվիրել։ Իսկ ահա հայրիկից պայուսակ էր ուզել։ Ստացել է նաև լիքը սիրուն-սիրուն շորիկներ»։

Տոնական տորթի մոմերը փչելիս Յանան երազանք հասցրել է պահել, բայց թե ինչ, ծնողներն այդ մասին չգիտեն։

BlogNews.am-ը ևս շնորհավորում է փոքրիկ Յանային՝ մաղթելով գունեղ ու անհոգ մանկություն:

_H2A3169_H2A3205_H2A3186_H2A3176_H2A3177_H2A3174_H2A3237_H2A3190_H2A3214_H2A3242_H2A3219_H2A3234_H2A3249_H2A3164Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի