Հազարներով ծառեր են կտրատվում, բայց մեր ժողովրդին հանկարծ զայրացրեց մի ծառի հանդեպ «անմարդկային» վերաբերմունքը


12:47 , 25 մայիս, 2013

Տարիներով, հիմա էլ ամբողջ հանրապետությունով տասնյակներով, հազարներով ծառեր են կտրատվում, անտառներ ու այգիներ են ոչնչացվում, բայց մեր ժողովրդին հանկարծ զայրացրեց, բորբոքեց մի ծառի հանդեպ «անմարդկային» վերաբերմունքը: Երբ խոսքը հազարավոր ծառերի մասին ա, ապա դրան անդրադառնում են փոքրաթիվ մարդիկ, իսկ մի ծառի դեպքում` բազմաթիվ: Երբ խոսքը գնում ա համակարգային ապօրինությունների մասին, քչերն են դրան անդրադառնում, իսկ կոնկրետ դեպքի մասին` շատերը կարող են արտահայտվել: