Բռնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է` Սահմանադրությունը. Աշոտյան


18:30 , 7 հոկտեմբեր, 2018

Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները եւ որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայն պատմության, այլեւ Սանիտեքի աղբամանում։

Սա, իհարկե, արդեն ինչ-որ պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության եւ իրավունքների համար պայքարող քաղաքական ըմդդիմախոսներին։

Բայց երկրում բնապետությունը կանխելիւ եւ ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։

Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն։

Դրսեւորեք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության եւ երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը եւ Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի։