Իրինա Շեյքը, Փերիս Հիլթոնը և Քիմ Քարդաշյանը կարող են ներգրավվել «Ռոնալդուի գործում»


14:00 , 7 հոկտեմբեր, 2018

«Յուվենթուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհիներին կարող են հարցաքննել Ռոնալդուի՝ բռնաբարության հոդվածով հետաքննության առթիվ, հաղորդում է «Սովետական Սպորտ»-ը:

Ըստ Sunday Mirror-ի՝ պորտուգալացու դեմ մեղադրանք առաջադրած Քեթրին Մայորգիի փաստաբանները մտադիր են հարցաքննել Ռոնալդուի նախկին ընկերուհուն, որի հետ նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր: Նշվում է, որ հարցաքննվողների ցանկում կարող են հայտնվել աշխարհահռչակ Ջեմմա Աթկինսոնը, Փերիս Հիլթոնը, Քիմ Քարդաշյանը և ռուս մոդել Իրինա Շեյքը:

«Նախկին ընկերուհիները կօգնեն հասկանալ ֆուտբոլիստի վարքագիծը, որը կարող է խիստ օգնել մեր գործին։ Ես պատրաստ եմ զրուցել ցանկացած աղջկա հետ, որը մտերիմ է եղել ֆուտբոլիստի հետ։ Ես անգամ պատրաստ եմ գալ Մեծ Բրիտանիա»,- ասել է Մայորգիի փաստաբան Լեսլի Ստովալը:

Բացի այդ, Մայորգիի կողմը ուսումնասիրում է նաև և այլ դրվագներ, որտեղ Ռոնալդուն մեղադրվում է բռնի կամ անօրինական այլ գործողությունների մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն մեղադրում է «Ռեալին» բռնաբարության կեղծ գործ հարուցելու մեջ: