Եթե դուք սնիկերս սիրում եք, ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է
12:00 , 7 հոկտեմբեր, 2018
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք հիմքը: 22 x 23 տրամագծով ձևամանը յուղաթղթպատում ենք: Շոկոլոդների կեսը հալեցնում ենք կամ գոլորշու վրա, կամ միկրոալիքային վառարանում: Լցնում ենք ձամանի մեջ և տարածում, ինչից հետո էլ տեղափոխում ենք սառցախցիկ, որ շոկոլադը շուտ սառչի:

- Պատրաստում ենք նուգան: Մեղրն ու շաքարավազը լցնում ենք ամանի մեջ, վրան 50 մլ ջուր ենք ավելացնում և մարմանդ կրակին եռացնում՝ հասցնելով 135 աստիճանի: Այս ընթացքում լավ հարում ենք սպիտակուցները, այնուհետև օշարակը կամաց-կամաց՝ անընդհատ խառնելով լցնում ենք սպիտակուցային զանգվածի մեջ:
Նուգան լցնում ենք սառեցրած շոկոլադի վրա և տարածում: 1 ժամով տեղափոխում ենք սառնարան:

- Պատրաստում ենք կարամելը: Ինվերտային օշարակը պատրաստում ենք ահա այս եղանակով: Այնուհետև բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ և մարմանդ կրակին անընդհատ խառնելով հասցնում 120 աստիճանի: Ավելացնում ենք գետնանուշը և կարամելը լցնում նուգայի վրա ու տարածում: Զանգվածը տեղափոխում ենք սառնարան:

- Մնացած շոկոլադը հալեցնում ենք, լցնում կարամելի վրա և Սնիկերսը 1 ժամով տեղափոխում սառնարան:

- Հանում ենք սառնարանից, կտարատում ու մատուցում:
