Կանադայում նյարդավիրաբույժը վիրահատել է փափուկ խաղալիք արջուկին՝ հանուն իր փոքրիկ այցելուի


20:20 , 6 հոկտեմբեր, 2018

Կանադայում մանկական նյարդավիրաբույժ Դենիել Մաքնիլին իր փոքրիկ այցելուի խնդրանքով «վիրահատել է» փափուկ արջուկին՝ տեղեկացնում է BBC-ն։

8-ամյա Ջեքսոնը վիրահատության գնալիս խնդրել է բժշկին առողջացնել Փոքրիկ անունով իր փափուկ արջուկին։ Վիրաբույժը չի մերժել Ջեքսոնի խնդրանքը։

«Վիրահատության» ժամանակ տղան խաղալիք արջուկին թթվածնային դիմակ է հագցրել և ախտորոշել նրան թևատակի պատռվածք, որի վրա այնուհետև կարեր են դրվել։ Այդ պատճառով էլ արջուկը փոքրիկի հետ միասին պառկել է հիվանդանոցում։