Խաղողն օգտակար է թոքերի քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ


19:20 , 6 հոկտեմբեր, 2018

Ժնևի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ խաղողում առկա ռեսվերատրոլ բնական բաղադրիչը թոքերի քաղցկեղի դեմ պայքարելու հատկություն ունի, գրում է Science Daily-ն:

Դա է ապացուցել մկների վրա իրականացված գիտափորձը: Կրծողներին նախ ենթարկել են ծխախտոի ծխում առկա կանցերոգենի ազդեցությանը, իսկ հետո բուժել ռեսվերատրոլով:

Պարզվել է, որ «բուժում» ստացած մկների շրջանում ուռուցքի չափսը նվազել է շուրջ 45 տոկոսով՝ ի տարբերություն մյուսների: