Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր-Լամորիում՝ իր ծնողների և որդու կողքին (Video)


12:54 , 6 հոկտեմբեր, 2018

Ազգային հարգանքի տուրքի հանդիսավոր արարողությունից հետո սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրն իրավունք ուներ առավել համեստ հուղարկավորության` միայն ընտանիքի անդամների մասնակցությամբ:

Ֆրանսահայ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ հենց ինքն է կառուցել 2009թ.: Այնտեղ են թաղված Ազնավուրի ծնողներն ու որդին` Պատրիկը, որը կյանքից հեռացել է երիտասարդ տարիքում:

BFM TV-ն կադրեր է ներկայացրել Մոնֆոր Լամորիից (Իվլին):