«Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը». Իսպանիայի վարչապետը մեկնաբանել է Մոնսերատ Կաբալյեի մահվան լուրը


12:13 , 6 հոկտեմբեր, 2018

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր թվիթերյան էջում մեկնաբանել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան լուրը:
«Ցավալի լուր: Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը, միջազգային մակարդակով ճանաչված օպերային սոպրանո Մոնսերատ Կաբալյեն»,- գրել է Սանչեսը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ նրա ձայնն «առհավետ կմնա մեզ հետ»:
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել է 85 տարեկանում Բարսելոնայում: