Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազնավուրի հոգեհանգստի կարգին այն եկեղեցում, որտեղ մկրտվել և պսակադրվել է շանսոնյեն (Photo)


13:00 , 6 հոկտեմբեր, 2018

Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից, Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը»,- նշել է նա։