Բելմոնդոյի կողքին Շառլ Աճեմյանն է՝ ֆրանսիական կինոյի տաղանդավոր հայերից մեկը


11:50 , 6 հոկտեմբեր, 2018
Այս լուսանկարում Ազնավուրի հուղարկավորման արարողությանը մասնակից Բելմոնդոյին ընկերակցող տղամարդուն մամուլն ավելի շատ ներկայացնում է որպես նրա ընկերոջ կամ գործընկերոջ, մինչդեռ խոսքն արդեն 91-ամյա Շառլ Աճեմյանի մասին է, որը ծնվել է Մարսելում, 50-ականներից ի վեր նկարահանվել ավելի քան հիսուն ֆիլմում և համբավի հասել Շառլ Ժեռար արտիստական կեղծանունով: Նա ֆրանսիական կինոյի տաղանդավոր հայերից մեկն է Անրի Վեռնոյի, Ազնավուրի, Ռոզի Վարդի, Ալիս Սափրիչի և այլոց կողքին: