Պատմություններ հայտնիների մասին. Նապոլեոն


11:17 , 25 մայիս, 2013

11 տարեկանում Նապոլեոնը սովորում էր Բրիենի զինվորական ուսումնարանում: Նա ուսումնարանի լավագույն սաներից էր: Դեռ այս տարիքից նա ոգեշնչված էր ֆրանսիական լուսավորիչների` մարդկանց ազատության, հավասարության և արդարության մասին գաղափարներով: Հատկապես տարված էր Ժան Ժակ Ռուսսոյի հայացքներով: Մի անգամ, երբ այս աղքատ ժամագործի որդին ուսուցչին շատ հարցեր տվեց և զայրացրեց, ուսուցիչը բարկանալով բացականչեց` «Ո՞վ ես դու»: Նա լրջորեն ու անկաշկանդ պատասխանեց. «Ես մարդ եմ»: