16-ամյա ուսանողուհուն սպանած տղամարդու խոստովանությունը հայտնվել է տեսանյութում


20:45 , 5 հոկտեմբեր, 2018

Ռուսաստանում 40-ամյա դատապարտյալը 16-ամյա ուսանողուհուն սպանելու մասին խոստովանություն է արել: Նա պատմել է վրեժի հանգամանքների և դրդապատճառի մասին: Հետաքննող հանձնաժողովը հրապարակել է կասկածյալի հարցաքննության տեսանյութը իր YouTube-ի ալիքով:

Տղամարդու խոսքով՝ ինքը մոլորվել է և աղջիկը համաձայնել է օգնել իրեն: Աղջիկը նստել է նրա մեքենան, որպեսզի ցույց տա ճանապարհը: Տղամարդը նրան բավականին հեռու է տարել, և ուսանողուհին խնդրել է իրեն ետ տանել, բայց նա դանակով հարձակվել է վերջինիս վրա:

Ներկա պահին կասկածյալին տարել են այն վայրը, որտեղ նա պետք է ցույց տա, թե որտեղ է թաքցրել աղջկա մարմինը:

Տեղեկացվում է, որ կասկածյալը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին, առաջին իսկ հարցաքննման ժամանակ նա խոստովանել է իր մեղքը: